arm.sputniknews.ru Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալի և Չինաստանի իշխանություններին՝ երկու երկրների սահմանին տեղի ունեցած հզոր ջրհեղեղի կապակցությամբ, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
«Խորապես վշտացած ենք Նեպալում և Չինաստանում մոլեգնող՝ բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձած սարսափելի ջրհեղեղների լուրերից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում բոլոր մահացածների ընտանիքներին և աղոթում ենք բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»,-նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության X-ի էջում։