ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում | armenpress.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում | armenpress.am

armenpress.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարցին, կոչ է արել չշտապել այդ մասին դատողություններ անելու հարցում և իրադարձություններից առաջ չընկնել։

Այս մասին Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Հարկ չկա նախապես դատողություններ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու հարցի շուրջ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը»,-ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ որոշում կարելի է ակնկալել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստից ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից որևէ երկրի «բացառելու կամ չբացառելու» որոշումը կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։

«Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշում կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյոք այս հարցը լրջորեն կքննարկվի՞ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, դա նույնպես հարց է. դա պետք է որոշեն իրենք՝ պետությունների ղեկավարները։ Եկեք չշտապենք իրադարձությունների հետ կապված»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Կազմակերպությունը տեղյակ է այս հարցի շուրջ ՀՀ վարչապետի հայտարարություններին, սակայն դեռևս պետք չէ կանխորոշել իրադարձությունները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև վերահաստատել է, որ Հայաստանը փաստացի չի մասնակցում կառույցի քննարկումներին ու աշխատանքներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն