Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան․ Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան․ Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | factor.am

factor.am ԱԺ-ում մտքերի փոխանակաման ելույթների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն, Հոկտեմբերի 27-ին և Մարտի 1-ի իրադարձություններին։

Միքայելյանը հիշեցրեց 1990-ականների քաղաքական զարգացումները՝ նշելով, որ 1997 թվականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ է Ռոբերտ Քոչարյանին Ստեփանակերտից բերել Երևան և նշանակել վարչապետ, ինչից հետո Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դուրս մղեցին Տեր-Պետրոսյանին իշխանությունից: Ապա պատգամավորը սկսեց նկարագրել 1999 թ. հոկտեմբերի 27-ի սպանությունների մանրամասները։

«Գնդակահարել էին ԱԺ նախագահին, երկու փոխնախագահներին, վարչապետին։ Մեր Սահմանադրությամբ ո՛չ Ազգային ժողովն էր գործում, ո՛չ Կառավարությունը։ Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան։ Եթե գոնե մեկ փոխխոսնակ կենդանի մնար, նիստ կհրավիրվեր, նոր Կառավարություն կձևավորվեր, և պետությունը կընկներ իր հունի մեջ։ Սպանությունները եղել են քաղաքական»,- պնդեց Միքայելյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն