Իշխանությունը տեղեկություն ունի, որ Կաթողիկոսը խմբեր է ուղարկել տարբեր բնակավայրեր շարժում սկսելու հնարավորությունները գնահատելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել (չգիտեմ՝ ինչ շորերով են գնացել) շոշափելու համար, որպեսզի «զոնդաժ» անեն հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը 2024թ. պրոցեսների նմանությամբ»,- հայտարարեց Փաշինյանը: