azatutyun.am Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, հաղորդում է Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:
Հակակոռուպցիոն դատարանը ժամեր առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը նախկին նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, միջնորդության քննարկումը շարունակվել էր առանց նրա: