Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան»-ից Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 38-ը նրա թեկնածությանը կողմ էին քվեարկել, 63-ը՝ դեմ։

Խմբակցությունից հայտարարեցին, որ այս պահին հանձնաժողովի նոր թեկնածու չեն առաջադրի՝ հաշվի առնելով ՔՊ-ի ոչ ժողովրդավարական քայլերը և նախագահի թեկնածուին չընտրելը։ «Ուժեղ Հայաստան»-ից նշեցին, որ թեկնածու կառաջադրեն Կանոնակարգ օրենքի ու օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ հայտնեց, որ այդ պաշտոնում խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն