azatutyun.am Տարբեր երկրների կողմից TRIPP-ի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ կորոշվի երրորդ երկրների ներդրումային մասնակցությունը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«TRIPP-ում երկրների ներդրումային մասնակցությունը հստակ սահմանած է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ կարող են երրորդ կողմերը ներգրավվել: Տարբեր երկրներ ցուցաբերում են հետաքրքրություն, բայց պետք է նաև քննարկենք կոնկրետության մեջ: Այնուամենայնիվ, ներդրումային ծավալը մեծ է, բայց անսահմանափակ չի, պետք է հասկանալ՝ ով ինչ ներդրումային ծրագիր է առաջարկում և ընտրել լավագույնը»,- շեշտեց Փաշինյանը:
TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս: