Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան | 1lurer.am

Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am  Նկատի ունենալով ԱԲ ոլորտի Հայաստանի ներդրումները՝ մեզ պետք է լրացուցիչ հասկանալ՝ եթե անհրաժեշտություն լինի, հնարավորություն կա՞ որևէ տեղից էլեկտրական էներգիա ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինում վերջերս տեղի ունեցած երկու երկրների էներգետիկ գերատեսչությունները համակարգող պաշտոնյաների միջև հանդիպման քննարկումներին:

Լրագրողը հետաքրքրվեց՝ Հայաստանը պատրաստվում է ադրբեջանական հոսա՞նք ներկրել, թե՞ վաճառքի հեռանկար է բացվել:

«Մենք նման թեմա քննարկում ենք Վրաստանի հետ, մենք նման թեմա քննարկում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք նման թեմա քննարկում ենք Թուրքիայի հետ:

Ավելին ասեմ՝ գիտեք, որ նախագիծ կա, որը ԵՄ-ն է ֆինանսավորում, և Վրաստանի հետ սահմանին փոխակերպիչ կայան է կառուցվում, որպեսզի հոսանքի արտահանում-ներմուծումն ավելի հեշատանա»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն