Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա  | factor.am

Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա  | factor.am

factor.am  ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին հարցը բացահայտում է հիմնարար հակասությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու և հանրաքվե անցկացնելու մասին։

«Առաջին հերթին, պայմանավորված ԵՄ-ի ու ԵՏՄ-ի նորմատիվ իրավական բազայի անհամատեղելիությամբ՝ Երևանը մինչև հիմա անհրաժեշտ չի համարել համաձայնեցնել ԵՏՄ գործընկերների հետ իր եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրաբար փորձելով օգուտներ քաղել եվրասիական ինտեգրացիայից ու միաժամանակ շարժվել ԵՄ ուղղությամբ»,- նշել է Զախարովան։

Նա ՀՀ իշխանությունների նման տակտիկան «անպարկեշտ» է որակել։ Զախարովայի պնդմամբ՝ եթե ԵՄ-ն «ԵՏՄ տարածքում ինտերգրացիոն, տնտեսական կապերը թուլացնելու ապակառուցողական քաղաքականություն չիրականացներ», միգուցե,  հնարավոր կլիներ մտածել ինչ-որ հնավարությունների մասին, բայց այս դեպքում հնարավրություն չկա․ «ԵՄ չի թաքցնում, որ ԵՏՄ-ն իր համար պարտության մատնելու օբյեկտ է»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն