Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր | 1lurer.am

Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։

Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն