Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում | 1lurer.am

Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում | 1lurer.am

1lurer.am  Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։

Հուլիսի 29-ին կայացած մրցույթին մասնակցել է 3 հավակնորդ: Մրցույթը, որն անցկացվել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության կանոնակարգին համաձայն, կայացել է մեկ փուլով։

Արդյունքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (18 կողմ) տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանն ընտրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն