Կրեմլը տեղեկություն չունի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին. Պեսկով | 1lurer.am

Կրեմլը տեղեկություն չունի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին. Պեսկով | 1lurer.am

1lurer.am  Կրեմլը տեղեկություն չունի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ծրագրերի և ժամկետների մասին՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունը սեպտեմբերին Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների նոր հանդիպման անցկացման հնարավորության մասին մասին:

Անդրադառնալով ԶԼՄ-ների հրապարակումներին, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա՝ Կրեմլի խոսնակը նշել է՝ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն:

«Նման սարսափ պատմություններ այժմ շատ են հրապարակվում։ Իհարկե, դա իրականության հետ որևէ աղերս չունի և ոչ մի ընդհանուր բան չունի ՌԴ մտադրությունների հետ»,- հայտարարել Է Դմիտրի Պեսկովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն