armenpress.am Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է օգոստոսի 27-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հյուրընկալությունների տան դիմաց անհայտ անձանց կողմից, ինչպես ադրբեջանական կողմն է բնորոշել, «սադրիչ բնույթի պատկերների» տեղադրումը։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեղի ունեցածը կարող է ուղղված լինել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների արհեստական սրմանը։
«Չի բացառվում, որ այս անընդունելի սադրանքը, բացի ադրբեջանա-ռուսական հարաբերություններն արհեստականորեն սրելու ձգտումից, վերջին շրջանում ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող կողմնակալ արշավի բաղկացուցիչ մասն է»,– ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում