«Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները | news.am

«Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները վկայում են, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները վտանգավոր կերպով շարունակում են ներթափանցել իրավական գործընթացների մեջ։

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է գործադիր իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն դատական և իրավապահ գործընթացներին։ Իրավական պետությունը սկսվում է այնտեղ, որտեղ արդարադատությունը ոչ թե իշխանության հրահանգների, այլ օրենքի և արդարության անկախ երաշխավորն է»,– նշված է խմբակցության հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն