Քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները | shantnews.am

Քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները

Օգոստոսի 27-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն