shantnews.am Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիեում տեղակայված «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներին՝ ի պատասխան իսրայելական ուժերի ուղղությամբ պայթուցիկով լցված անօդաչու թռչող սարքերի արձակման. այս մասին հինգշաբթի հայտնել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը։
«Ի պատասխան անվտանգության գոտում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների վրա պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարքերի արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Լիբանանի հարավային Նաբաթիե շրջանում։ Հարվածները հասցվել են զենքի պահեստներին», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ իսրայելական զինվորականները հայտնել էին, որ «Հեզբոլլահը» երկու պայթուցիկով լի անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի վրա՝ հարավային Լիբանանի անվտանգության գոտում: Իսրայելական ուժերի շրջանում զոհեր չկան: