ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը | factor.am

ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները:

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։

Իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նմանատիպ դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն