«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ունիվերսիտատյա Կրայովային»․ հայկական ակումբը առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին | tert.am

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ունիվերսիտատյա Կրայովային»․ հայկական ակումբը առաջին անգամ կմասնակցի եվրագավաթային մրցաշարի լիգայի փուլին | tert.am

tert.am Այսօր՝ օգոստոսի 27-ին, Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։

Հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով 20:00-ին։ Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի (1-1) հաշվով։

Հանդիպման ավելացված ժամանակում մեր թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որը սակայն առաջին փորձից չիրացրեց Բալանտան։ Սակայն հարվածը կրկնելու իրավունք ստացավ մեր թիմը, որն արդեն անվրեպ իրացրեց Լիման։ 1-0, և երևանյան թիմը հաղթում է հանդիպումն ու ընդհանուր դիմակայությունը։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվրագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն