Երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ». Լավրով | azatutyun.am

Երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ». Լավրով | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ», Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և որ կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում, իսկ իր պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն