Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 475-ի | armenpress.am

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 475-ի | armenpress.am

armenpress.am Նեպալում սառցադաշտի փլուզման հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է առնվազն 475-ի։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ջրհեղեղը տեղի էր ունեցել Նեպալի և Չինաստանի սահմանին օգոստոսի 26-ին։ Ավելի քան 1400 մարդ դեռ անհետ կորած է։ Նրանց թվում կա 700 օտարերկրացի։ Նեպալում անհետ կորածների թիվը շուրջ 900 է, Տիբեթում՝ 550։ Տիբեթում հաստատվել է 3 մարդու մահը։

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ առավոտյան կարողացել են 555 զբոսաշրջիկի տարհանել։ Միևնույն ժամանակ, Տիբեթում փրկարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ կա վտանգ, որ սողանքից հետո ձևավորված լիճը կարող է կրկին հեղեղներ առաջացնել։

Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի Նեպալի գրասենյակի ղեկավար Դեյվիդ Ֆիշերը CNN-ն հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շատ բարդ են՝ նոր հեղեղի վտանգի պատճառով։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ճանապարհների վերաբացման ուղղությամբ՝ հասնելու արգելափակված համայնքներ, որոնց դեռ չի հաջողվել օգնություն հասցնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն