89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը | tert.am

89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը | tert.am

tert.am Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 89 տարեկանում մահացել է Օսլոյի հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է թագավորական տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Թագավոր Հարալդ V-ը վախճանվել է։ Խոր ցավով հայտնում ենք, որ Նորին Մեծություն թագավոր Հարալդն այսօր վախճանվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նորվեգիայի 89-ամյա թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել էր օգոստոսի 17-ին՝ վարակի և հեմոլիտիկ անեմիայի բարդությունների պատճառով։ Այդ ժամանակվանից ի վեր նա չէր լքել բուժհաստատությունը։ Օգոստոսի 27-ին թագավորական տունը հայտնել էր, որ նրա առողջական վիճակը վատթարացել է և գնահատվում է «շատ ծանր»։ Գլյուքսբուրգների դինաստիայից թագավորը գահին էր 1991 թվականից։ Գահը ժառանգում է նրա 53-ամյա որդին՝ Հոկոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն