Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 մարդու | news.am

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 մարդու | news.am

news.am Մարիամրոբա տոնի (Սուրբ Աստվածածնի Վերափոխման) առթիվ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 226 բանտարկյալի։

Պետության ղեկավարի վարչակազմի տեղեկությամբ՝ ներումը վերաբերել է ազատազրկման դատապարտված 217 անձի և կալանքի հետ չկապված պատիժներ կրող 6 անձի, 3 անձանց դատվածությունը հանվել է։

«Վրաստանի նախագահի բացառիկ սահմանադրական լիազորությունների իրականացումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետական շահերի վրա», – նշվել է հայտարարությունում։

2019 թվականին ներում շնորհելու կարգը փոխել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ներման հանձնաժողովը լուծարվել է, և այդ ժամանակից ի վեր դատապարտյալների գործերի նյութերը պետության ղեկավարի կողմից քննարկման համար պատրաստում է նախագահի վարչակազմի համապատասխան մասնագիտացված ծառայությունը։

Որոշում կայացնելիս նախագահը պարտավոր է հաշվի առնել դատապարտյալի անձը, կատարված հանցագործության շարժառիթն ու հանգամանքները, առողջական վիճակը և ընտանեկան դրությունը, տարիքը, կրած պատժի ժամկետը, վարքագիծն ու մեղքի գիտակցումը, ինչպես նաև տուժած կողմի դիրքորոշումն ու այլ ուղեկցող գործոններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն