azatutyun.am «Ռոբերտ Քոչարյանի հանրային քրեական հետանդումը ոչ թե օգոստոսի 25-ին է հարուցվել, այլ նա արդեն ապրիլ ամսին այս գործով մեղադրյալ է ներգրավված եղել՝ ընդամենը մեկ դրվագով, և այդ ժամանակ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը», – նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը:
Բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ դրանից հետո քրեական վարույթով ի հայտ են եկել նոր հանգամանքներ, նոր տվյալներ այլ դրվագների հետ կապված, և դրանց համադրման արդյունքում մեղադրանքը փոփոխվել է:
Կոստանդյանի խոսքով, քննիչը ստացված տվյալները համարելով բավարար՝ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, և այն բավարարվել է:
«Այդ տվյալները նախկինում հայտնի չեն եղել. խոսքը մի կազմակերպության մասին է, որը հայտնի դարձավ վարույթն իրականացնող մարմնին, որ այդ կազմակերպության միջոցով մի շարք պետական գույքեր են մասնավորեցվել և արդյունքում դարձվել բարձրաստիճան անձի հետ փոխկապակցված անձանց սեփականությունը», – նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան:
Արձագանքելով ընդդմիմությունից հնչող պնդումներին, թե խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո կոմիտեն Քոչարյաններին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան, Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետը պնդել է, թե այս քրեական վարույթը ստացվել է դեռ 2024 -ի հունվարին, պարզապես երկար ժամանակ աշխատել են դրա վրա, քանի որ քնության առարկա են դարձել «մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում թույլ տրված չարաշահումնե, միլիարդավոր դրամների փոխանցումներ, մոտ 20 երկիր իրավական փոփոխության միջնորդություններ են ուղարկվել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում