factor.am Մոսկվայի 2-րդ արևմտյան շրջանային ռազմական դատարանը հեռակա կարգով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչին դատապարտել է 11 տարվա ազատազրկման, գրում է Meduza-ն։
Գործը մեկ օրով քննվել է դռնփակ նիստում։ Առիթը 2022 թվականի մարտի 17-ի տեսանյութն է, որում Արեստովիչը կոչ է անում «համատարած երկաթուղային պատերազմ» սկսել Ռուսաստանի դեմ օկուպացված տարածքներում։ Գործն առնչվում է նաև 2022 թվականի ապրիլի 8-ի հրապարակմանը, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա հարձակմանը։
Արեստովիչը մեղավոր է ճանաչվել ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու և ահաբեկչության կոչեր անելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում