Կաթողիկոսի գործով տուժողը պահանջեց դռնփակ նիստ. դատարանը մերժեց | civilnet.am

Կաթողիկոսի գործով տուժողը պահանջեց դռնփակ նիստ. դատարանը մերժեց | civilnet.am

civilnet.am Օգոստոսի 28-ին Վաղարշապատի դատարանում մեկնարկել է Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը: Դատավորը Սերժ Ռուշանյանն է։

Գործով տուժող Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պահանջեց նիստը դռնփակ անցկացնել սպառնալիքների պատճառով, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։

Սարոյանը դատարանում հայտարարեց, որ իր շրջապատի մարդիկ սպառնալիքներ են ստացել, որոնցում նշվել է նաև իր նկատմամբ հնարավոր հաշվեհարդարի մասին։

Սարոյանի խոսքով՝ այդ սպառնալիքների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ գործով առաջին նիստի ընթացքում ևս հնչել են մահվան սպառնալիքներ։

Նա դատարանին խնդրեց հաշվի առնել այդ հանգամանքները և նիստը համապատասխան կարգավորմամբ անցկացնել դռնփակ։ Պաշտպանական կողմը առարկեց։ Դատարանն էլ որոշեց հարցի քննարկումը դռնբաց իրականացնել։

Դատավորը ասաց, որ նախնական դատալսումների փուլում որոշ հարցեր տեխնիկական են։ Նրա կարծիքով՝ նիստը պետք չէ սահմանափակել առհասարակ, այլ միայն այն փուլում, երբ ռիսկեր կզգացվեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն