civilnet.am Դատավոր Սերժ Ռուշանյանը Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործն ուղարկեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ (խմբ․ ընդդատությունն իրավական հասկացություն է, որը ցույց է տալիս, թե կոնկրետ որ դատարանն է իրավասու քննելու և լուծելու տվյալ գործը)։
«Եթե վեճ բարձրացվի՝ չեմ պատրաստվում անաշխատունակության վիճակում գտնվել, չեմ պատրաստվում արձակուրդ վերցնել, չեմ պատրաստվում խուսափել այս գործի քննությունից։ Եթե վեճի արդյունքում կորոշվի, որ այս գործն ինձ է վերադառնում՝ կհանդիպենք հաջորդ դատական նիստին»,- ասաց դատավոր Ռուշանյանը։
Դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող արարքի մեղադրական ձևակերպումներում հստակեցված չէ հանցագործության կատարման վայրը։ Ըստ դատարանի գնահատման՝ ընդդատության հարցի սխալ լուծումը կարող է հետագայում հանգեցնել վերաքննության կամ վճռաբեկության կարգով դատական ակտի բեկանման և դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ռիսկերի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում