Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ

Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ

Ամբողջությամբ կիսում եմ ՀՀ վարչապետի տեսակետն առ այն, որ դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով: Նախագահի աշխատակազմից հայտնում են՝ այդ մասին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Կարևոր է դիվանագիտական առաքելության աշխատանքը չափել նաև գործնական արդյունքով, տնտեսական կապերի խորացմամբ, հայաստանյան գործարարների համար միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ապահովմամբ:

Կարծում եմ՝ պետք է հստակ խնդիր դրվի՝ խթանելու երկկողմ առևտրաշրջանառությունը, առավել ևս ներկայացնելու Հայաստանի ներդրումային գրավչությունը: Այս կոնտեքստում կառաջարկեի առավել ակտիվ օգտագործել գործարար համաժողովների՝ B2B և կլոր սեղանների ձևաչափերը՝ ներառելով այն յուրաքանչյուր բարձրաստիճան այցի ծրագրում:

Հայտնի է, որ բիզնեսն ինքնուրույն է հարթում իր ճանապարհը, բայց պետությունն անելիք չունի այս հարցում, սակայն կարծում եմ, որ համապատասխան ձևաչափի յուրօրինակ հարթակի տրամադրումը՝ երկրների ղեկավարության մասնակցությունը կամ ներկայությունն այդ միջոցառումներին հավելյալ երաշխիք կդառնա փոխվստահության մթնոլորտի ձևավորման գործում»,- նշել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն