factor.am Օգոստոսի 27-ին Զապորոժիեի վրա ռուսական հարվածի հետևանքով այրվել է «Խորտիցա» լիկյորի-օղու գործարանը։ Գործարանի սեփականատեր Global Spirits ընկերության հաղորդմամբ՝ ձեռնարկությունը վերականգնման ենթակա չէ, գրում է Meduza-ն։
Գործարանին չորս արկ է դիպել։ Հրդեհը տևել է առնվազն երեք ժամ։ Արտադրանքի մի մասը այրվել է, իսկ մյուս մասը հալվել է և ենթակա է ոչնչացման։ Ընկերությունը կորցրել է շուրջ 3-4 միլիոն շիշ արտադրանք, որոնց համար ակցիզային հարկն արդեն վճարվել էր։ Ընկերությունում մեկ միավորի միջին արժեքը գնահատում են 100 գրիվնա։
«Խորտիցա» գործարանը Global Spirit hոլդինգի հիմնական ձեռնարկություններից էր, որտեղ աշխատում էր ավելի քան 500 մարդ։ «Խորտիցա»-ից բացի՝ գործարանն օղի էր արտադրում «Մորոշա», «Պերվակ», «Մեդովայա», «Պշենիչնայա սլեզա» և Gold Ukraine ապրանքանիշերի ներքո։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում