Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել | factor.am

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել | factor.am

factor.am Բաքվում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում դիվանագետին վճռական բողոք է ներկայացվել՝ կապված օգոստոսի 26-ին լեհական հանրային հեռարձակող TVP-ի (TVP World) «Eastern Express» հաղորդման եթերում, ըստ ադրբեջանական կողմի, «ադրբեջանական պետության և երկրի ղեկավարության դեմ ուղղված կողմնակալ, ոչ օբյեկտիվ և լիովին անընդունելի» հայտարարությունների հնչեցման հետ։

Ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնել նաև հաղորդման հաղորդավարի, իր բնորոշմամբ, «սադրիչ վարքագծի» կապակցությամբ։ Այդ առնչությամբ Լեհաստանի կողմին հանձնվել է բողոքի նոտա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն