Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն | factor.am

Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն | factor.am

factor.am Հունաստանի ռազմաօդային ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են որսացել այն բանից հետո, երբ Անկարան դժգոհություն է արտահայտել Հռոդոսում անօդաչու սարքերի բազա ստեղծելու Աթենքի մտադրությունների վերաբերյալ, գրում է Euronews-ը։

Հունաստանի ռազմաօդային ուժերն անհապաղ պատրաստության վիճակի են բերվել, երբ հայտնաբերվել է թուրքական անօդաչու թռչող սարք, որը մուտք է գործել Աթենքի թռիչքային տեղեկատվության գոտի և խախտել ազգային օդային տարածքը։

Ըստ տեղեկությունների՝ թուրքական անօդաչուն թռչում էր Սամոթրակիի և Լիմնոսի միջև ընկած ջրերի վրայով, ինչը հանգեցրել է հսկողության և որսման ընթացակարգերի անհապաղ ակտիվացման։

Հունաստանն արձագանքել է․ ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչ է օդ բարձրացել՝ թուրքական անօդաչուն հայտնաբերելու, նույնականացնելու և որսալու առաջադրանքով։

Հատկապես մտահոգություն է առաջացրել, որ թուրքական անօդաչուն մոտեցել է Ալեքսանդրուպոլիսի օդանավակայանի օդային միջանցքի վերջնամասին հարող գոտուն՝ այն պահին, երբ «Aegean» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն