news.am Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ստացել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի պաշտոնական պատասխան նամակը։
«Ռուս Ուղղափառ Եկեղեցին ուշադրությամբ հետևում է Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացմանը։ Մոսկվայի Պատրիարքարանի ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության օգտին՝ կապված նրա նկատմամբ գործադրվող ճնշումների և եկեղեցական գործերին երկրի իշխանությունների ներկայացուցիչների կոպիտ միջամտության հետ։ Հույս ենք հայտնում, որ ճգնաժամային իրավիճակը շուտափույթ լուծում կստանա, և Հայաստանի Հանրապետությունում պետություն-եկեղեցի հարաբերությունները կկարգավորվեն»,- նշված է նամակում։