Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին | factor.am

Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին | factor.am

factor.am Օգոստոսի սկզբից ի վեր ուկրաինական ուժերը ռեկորդ են սահմանել՝ առնվազն 21 անգամ հարձակվելով ռուսական նավթավերամշակման գործարանների վրա,  հաշվարկել է Bloomberg-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, գործակալությունը նշում է, որ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 10 խոշորագույն նավթավերամշակման գործարաններից 4-ին, որոնք կառուցվել են երկրի ամենախիտ բնակեցված և արդյունաբերական շրջաններին մատակարարումների համար։

Ռուսաստանում բենզինի արտադրությունն ու ներքին շուկա դրա մատակարարումներն օգոստոսի առաջին երեք շաբաթներին տարեկան կտրվածքով նվազել են գրեթե 20%-ով։ Այդ մասին գործակալությանը հայտնել է փակ տվյալներին ծանոթ աղբյուրը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն