azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Կիևին տեղեկատվություն է տրամադրել վերջին մի քանի օրվա ընթացքում Մոսկվայում տեղի ունեցած մի շարք հանդիպումների մասին։
«Այսօր մենք ամերիկյան կողմից տեղեկություն ստացանք այս օրերին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումների մասին։ Այնտեղ մի շարք հանդիպումներ են եղել», – Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին՝ չմանրամասնելով, թե ովքեր են եղել հանդիպումներին։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը և Politico-ն հայտնել էին, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Պուտինին զգուշացնելու Բալթյան երկրների վրա հնարավոր հարձակման մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում