factor.am Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Մարիամոբայի (Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման) տոնի առթիվ ներում է շնորհել 226 բանտարկյալի։ Նրանց թվում են տարբեր բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 9 անձինք։ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը և մի շարք կազմակերպություններ նրանց համարում են քաղբանտարկյալներ։
Ըստ իշխանամետ լրատվամիջոցների՝ ներում ստացածների թվում է նաև Ռուսաստանի քաղաքացի Դենիս Կուլանինը, որը, ըստ նրա փաստաբանի, արտաքսման վտանգի տակ է։ Այս մասին ասվում է JAM News-ի անդրադարձում։
Ներում ստացած ակտիվիստներն են՝
Ֆրիդոն Բուբուտեիշվիլի — 2025 թվականի հունվարի 20-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ հրշեջ-փրկարարին վնասվածք հասցնելու և խորհրդարանի շենքի դարպասը վնասելու մեղադրանքով։ 2026 թվականի մայիսի 8-ին տեղեկություն էր տարածվել, որ նա ներում ստանալու խնդրանքով դիմել է նախագահին։
Սիմոն Մախարաձե — ձերբակալվել էր 2025 թվականի հոկտեմբերին նախագահական պալատը գրոհելու գործով։ Մի քանի ամիս առաջ նա դատավարական համաձայնագիր էր կնքել՝ ստանալով 1 տարվա ազատազրկում և 3 տարվա պայմանական պատիժ։
Դավիթ Խոմերիկի — 2025 թվականի օգոստոսի 15-ին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ հանցագործության նախապատրաստման, ինչպես նաև պայթուցիկ կամ կյանքի և առողջության համար վտանգավոր այլ սարքեր/նյութեր տեղափոխելու կամ տեղադրելու մեղադրանքով։
Սաբա Ջիկիա — 2025 թվականի հուլիսի 10-ին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով։
Դանիել Մումլաձե — 2025 թվականի հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ տեսահսկման տեսախցիկը վնասելու մեղադրանքով։
Գուրամ Խուտաշվիլի — 2025 թվականի հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ տեսահսկման տեսախցիկը վնասելու նույն մեղադրանքով։
Տորնիկե Մչեդլիշվիլի — ձերբակալվել էր նախագահական պալատը գրոհելու գործով և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։
Ավթանդիլ Թոփչիշվիլի — ևս ձերբակալվել էր նախագահական պալատը գրոհելու գործի շրջանակում։ Մի քանի ամիս առաջ նա դատավարական համաձայնագիր էր կնքել՝ ստանալով 1 տարվա ազատազրկում և 3 տարվա պայմանական պատիժ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում