ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են արվել Կառավարության կազմում։
Ըստ որոշումների՝
Նելլի Դավթյանը վերանշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։
Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Արամ Ղազարյանը վերանշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Կարինե Դավոյանը և Գագիկ Իսախանյանը վերանշանակվել են վարչապետի օգնականի պաշտոնում։