Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին  | factor.am

Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին  | factor.am

factor.am 17 պետությունների ղեկավարներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կմասնակցեն Բիշքեկում անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ հաղորդագրության՝ կազմակերպության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարներից բացի, հանդիպմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը, Տոգոյի կառավարության ղեկավար Ֆոր Գնասինգբեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիթը, Վիետնամի փոխնախագահ Վո Թի Անի Սուանը և Եգիպտոսի փոխվարչապետ Հուսեյն Իսան։

Միջազգային կազմակերպություններից հանդիպմանը կմասնակցեն ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը, ՇՀԿ Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրեն Ուլարբեկ Շարշեևը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության գլխավոր քարտուղար Կայրաթ Սարիբայը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն