Իրանը «ոչ կների, ոչ էլ կմոռանա այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը». Արաղչի | azatutyun.am

Իրանը «ոչ կների, ոչ էլ կմոռանա այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը». Արաղչի | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որոր Իրանը «ոչ կների, ոչ էլ կմոռանա այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը»։

Արաղչին Թեհրանում կայացած համաժողովում հայտարարել է, որ Խամենեիի մահը երկրի համար դիմադրության նոր փուլ է բացել, հաղորդում է Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի այն ժամանակվա գերագույն առաջնորդը սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հասցված հարվածների ժամանակ։

Նրան հաջորդել է նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը նույնպես, ենթադրաբար, վիրավորվել է հարվածների ժամանակ և չի հայտնվել հանրության առջև բարձրագույն պաշտոնը ստանձնելուց ի վեր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն