ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը | factor.am

ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը | factor.am

factor.am Ռուսաստանի կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլների արտադրողների կողմից արտահանման արգելքը, փոխանցում է DW-ն։

«Որոշումն ընդունվել է ներքին վառելիքի շուկայում իրավիճակի կայունությունը պահպանելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի կառավարությունը հիշեցրել է, որ երկրից վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Վառելիքի անմիջական արտադրողների համար արգելքը սկզբում սահմանված էր մինչև օգոստոսի 31-ը, իսկ այժմ այն երկարաձգվել է ևս մեկ ամսով։

Հիշեցնենք՝ 2026 թվականի ամռանը Ռուսաստանը բախվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր վառելիքի ամենալուրջ դեֆիցիտին։ Դրա պատճառներից մեկը ռուսական նավթավերամշակման գործարանների և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների այլ օբյեկտների ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախակիացումն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն