Զոհ, վիրավորներ Շվեյցարիայում՝ հրաձգության հետևանքով | azatutyun.am

Զոհ, վիրավորներ Շվեյցարիայում՝ հրաձգության հետևանքով | azatutyun.am

azatutyun.am Շվեյցարիայի հյուսիսում՝ Աարգաուի մարզում ռեյվ-երեկույթի ժամանակ կատարված հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել, հինգը վիրավորվել են, հաղորդում է տեղական ոստիկանությունը՝ մանրամասնելով, որ վիրավորներից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել։

France 24-ը գրում է, որ ոստիկանական գործողություն է իրականացվում, տեղացիներին թույլ չի տրվում մոտենալ դեպքի վայրին:

Reuters-ի փոխանցմամբ՝ իրավապահները ենթադրյալ հրաձիգի կամ հրաձիգների նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ դեպքից լուսանկարներ կամ տեսաձայնագրություններ ունեցող անձանց խնդրելով դրանք ներկայացնել ոստիկանություն։

Շվեյցարիան Եվրոպայում զենքի կրման ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի, թեև հրաձգությունները հազվադեպ են։ 2019 թվականին երկիրը զենքի նկատմամբ վերահսկողության ավելի խիստ կանոններ սահմանեց։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն