Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել

Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից։ Մեկ անձ հոսպիտալացվել է։

Ավելի վաղ դեպքի մասին հայտնել էին լրատվամիջոցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն