Խամենեին Ծոցի երկրների ղեկավարներին կոչ է արել դիմակայել «իրական թշնամուն» | azatutyun.am

Խամենեին Ծոցի երկրների ղեկավարներին կոչ է արել դիմակայել «իրական թշնամուն» | azatutyun.am

azatutyun.am Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Պարսից ծոցի իսլամադավան պետություններին հորդորել է համախմբվել ընդդեմ, իր բնորոշմամբ, «իրական թշնամու»՝ ընդգծելով, որ մուսուլմանների միջև տարաձայնությունները իրենց հակառակորդների շահերն են սպասարկում, փոխանցում է Reuters գործակալությունը։

Խամենեիի ուղերձը հրապարակվել է Իսլամական միասնության շաբաթվա առթիվ, որը Մուհամմադ մարգարեի ծննդյան տարեդարձի կապակցությամբ է նշվում։

Խամենեին իսլամական համախմբման կոչ է արել, խոսել տարբեր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանականը, փոխգործակցության մասին՝ հայտարարելով, որ «գիտակցաբար կամ անգիտակցաբար» մուսուլմանների միջև տարաձայնություններ առաջացնողները Իսլամի թշնամիներին են օգնում։

Նա հարց է հնչեցրել՝ արդյո՞ք պաղեստինցիները «այսքան անօգնական» վիճակում կլինեին, եթե մուսուլմանները միասնական լինեին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն