Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը | factor.am

Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը | factor.am

factor.am Իսլանդիայում Եվրամիությանն անդամակցելու հակառակորդները հաղթանակ են տարել հանրաքվեում։ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցով քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ կառավարական առաջարկին՝ վերսկսել բանակցությունները, կողմ է քվեարկել ընտրողների 47,2%-ը, իսկ 52,8%-ը դեմ է արտահայտվել։ Արդյունքները կիրակի՝ օգոստոսի 30-ին, հրապարակել է տեղական RUV մեդիաընկերությունը՝ ձայների հաշվարկի ավարտից հետո։

Քվեաթերթիկների 0,7%-ը ճանաչվել է անվավեր։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 270 հազար մարդ՝ կղզու մոտ 400 հազար բնակչից։

Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո։ Բանակցությունները դադարեցվել էին 2013 թվականին, երբ Ռեյկյավիկում իշխանության էր եկել եվրասկեպտիկների կառավարությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն