Իսրայելցի վերաբնակիչներն Արևմտյան ափին հարձակվել են NBC հեռուստաալիքի նկարահանող խմբի և պաղեստինյան ընտանիքի վրա | news.am

Իսրայելցի վերաբնակիչներն Արևմտյան ափին հարձակվել են NBC հեռուստաալիքի նկարահանող խմբի և պաղեստինյան ընտանիքի վրա | news.am

news.am Իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են ամերիկյան NBC News հեռուստաալիքի աշխատակիցների և պաղեստինյան ընտանիքի վրա Նաբլուսից հարավ գտնվող Ջալուդ գյուղում՝ օկուպացված Արևմտյան ափին, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները և պաղեստինյան WAFA գործակալությունը։

Հարձակման հետևանքով տուժել են տղամարդ և կին։ NBC News-ի տվյալներով, լրագրողների խումբը ուղեկցում էր պաղեստինյան ընտանիքին դեպի նրանց տունը, որը հարազատները նախկինում ստիպված էին լքել։

Ինչպես հայտնել է WAFA-ն, վերաբնակիչները կոտրել են այն ավտոմեքենայի դիմապակին, որում գտնվում էին ամերիկյան հեռուստաալիքի աշխատակիցները։ NBC News-ի միջազգային թղթակից Մեթ Բրեդլին պատմել է, որ հարձակվողները դուրս են թռել մեքենայից, ծեծել լրագրողներին և ապա փախել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն