ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է | factor.am

ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է

Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բացահանքի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Նախնական տվյալներով` հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել , հայտնում է ԶՊՄԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։

«ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն