Պուտինը Քոչարյանին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ | arm.sputniknews.ru

Պուտինը Քոչարյանին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան 72-ամյակի կապակցությամբ։

«Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն այն փորձությունների առաջ, որոնց այժմ բախվում եք Դուքև Ձեր ընտանիքի անդամները»,- ասված է հեռագրում։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, երկու ամսով կալանավորվել են։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն