Հրշեջ-փրկարարները Մալիշկա բնակավայրում կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմեր | 1lurer.am

Հրշեջ-փրկարարները Մալիշկա բնակավայրում կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմեր

Օգոստոսի 31-ին՝ ժամը 00։24-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա բնակավայրում այրվում է խոտի դեզ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա բնակավայրի 15-րդ փողոցին հարակից տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։29-ին, մարվել՝ 04։19-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն