Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի 6 տնակ քանդել | news.am

Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի 6 տնակ քանդել | news.am

news.am Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հենց տրակտորն սկսեց աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրեց գիրկը և քարերով սկսեց հարձակվել տրակտորի վրա, նրան միացավ անչափահաս բնակիչներից մեկը։ Ոստիկանները հազիվ կարողացան նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։

Դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28-ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։

Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը 2-3 ամսական են։

Բնակիչները NEWS.am–ի հետ զույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն