shantnews.am Այս ամռանը Իսպանիայում ծայրահեղ շոգի հետ կապված մահացությունների թիվը հասել է պատմական առավելագույնի՝ 5232 մահվան դեպք: Մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ միայն օգոստոսին բարձր ջերմաստիճանների պատճառով մահացել է 2147 մարդ:
Ընթացիկ ցուցանիշներն արդեն գերազանցել են նախորդ տարիների՝ 2022 թվականի (4789 մահվան դեպք) և 2023 թվականի (3035 դեպք) գագաթնակետերը։ Այս ամառ շոգի հետ կապված մահերի մեծ մասը՝ 5048 դեպք, գրանցվել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։
Իսպանացի օդերևութաբանները նախկինում հայտնել էին, որ 2026 թվականի առաջին կեսը թագավորությունում ամենատաքն էր վերջին 65 տարվա ընթացքում։