Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին | factor.am

Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին | factor.am

factor.am Երևանի քաղաքապետարանի կողմից Շիրակի 49 հասցեում իրականացվող միջոցառման ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել երկու անձ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով արարք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՆԳՆ-ից:

«Նրանցից մեկը քարով հարվածել ու կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին»,- հայտնում են իրավապահ կառույցից:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր Շիրակի 49 հասցեում գտնվող տնակների քանդման աշխատանքների նպատակով տարածք էին այցելել: Աշխատանքները, սակայն, չեն սկսվել՝ բնակիչների դիմադրության պատճառով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն