Հրդեհ ԱԹՍ-ներ արտադրող լեհական գործարանում | azatutyun.am

Հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ներ արտադրող լեհական գործարանում | azatutyun.am

azatutyun.am Անցած գիշեր հրդեհ է բռնկվել լեհական Սկարիսկո-Կամիեննա քաղաքում գտնվող ԱԹՍ-ների գործարանում։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ Լեհաստանի և Ուկրաինայի Զինված ուժերի համար դրոններ արտադրող WB Electronics ընկերության պատկանող գործարանում հրդեհը բռնկվել է կեսգիշերն անց։ Հրշեջների արագ արձագանքման շնորհիվ կրակն արագորեն մեկուսացվել է,հնարավոր է եղել խուսափել խոշոր վնասներից։

Լեհաստանի հատուկ ծառայությունները չեն բացառում կանխամտածված հրկիզման վարկածը։ Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ գործարանի անվտանգության ծառայության տեսախցիկները ֆիքսել են անհայտ մի տղամարդու, որն անցած գիշեր կարճ ժամանակով մուտք է գործել ձեռնարկության տարածք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն